Բաժիններ՝

ՀԱՊԿ-ը և ՇՀԿ-ն ընդհանուր առաջադրանքներ ունեն ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում. Բորդյուժա

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր Մոսկվայում հանդիպել է ՇՀԿ-ի հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի գործկոմի տնօրեն Չժան Սինֆենի (Չինաստան) հետ: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ-ի մամլո ծառայությունը:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են համատեղ պատասխանատվության գոտիներում տիրող իրավիճակը և առաջարկել են ակտիվացնել հետագա փոխգործակցությունը միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության, թմրանյութի, զենքի ապօրինի շրջանառման և անդրսահմանային հանցագործության, ինչպես նաև հանցավոր նպատակներով համացանցն օգտագործելու դեմ պայքարի ոլորտներում:

Բորդյուժան ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը և ՇՀԿ-ն այդ ոլորտներում ունեն ընդհանուր առաջադրանքներ, քանի որ չորս երկիր՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը, միաժամանակ հանդիսանում են երկու կազմակերպությունների անդամներ: Բորյդուժան անհրաժեշտ է համարել ՀԱՊԿ-ի ու ՇՀԿ-ի ջանքերի միավորումը՝ ընդհանուր խնդիրները լուծելու համար:

Դրանց թվին է դասվում նաև Աֆղանստանում իրավիճակի հետագա զարգացումը. «Մեզ անհանսգտացնում է այն, թե արդյոք իսլամական ծայրահեղականների բազմաթիվ զորամիավորումներ սպառնալիքի չե՞ն վերածվի մեր պետությունների համար»: Առաջարկվել է հարցը քննարկել փորձագետների մակարդակով:

Բորդյուժան կարծում է, որ նպատակահարմար կլինի աշխատանքի համատեղ կազմակերպումը՝ ՀԱՊԿ-ի ու ՇՀԿ-ի համատեղ պատասխանատվության գոտիներում այդպիսի կազմակերպությունների գործունեությանը հակազդելու հարցում միասնական մոտեցումներ մշակելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս