
Խարդախ փաստաբանի գործունեությունը կասեցվել է

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ՝ դադարեցվել է փաստաբան Հրայր Քիշմիրյանի փաստաբանական գործունեության արտոնագրի գործունեությունը. այն ուժը կորցրած է ճանաչվել: Որոշում կայացնելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ օրինական ուժ ստացած վճռով փաստաբանների պալատի փաստաբան Հրայր Տարիելի Քիշմիրյանին մեղավոր է ճանաչել խարդախության մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ 1 տարի 6 ամիս ժամկետով:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ անձը չի կարող փաստաբան լինել, եթե դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ:
Որոշումը կարող է բողոքարկվել դատկան կարգով մեկամսյա ժամկետում: