Բաժիններ՝

Սիրիայի արմատականներն ընդդիմությանն առաջարկել են միավորել ուժերը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Իրաքում ու Լևանտում իսլամական պետություն» (ISIL) խմբավորումն իր դեմ պայքարող սիրիական չափավոր ապստամբներին առաջարկել է հրադադար: Այս մասին նշված է շարժման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի աուդիոուղերձում, որը հայտնվել է համացանցում:

ISIL-ի ղեկավարը հայտարարել է, որ իր շարժումը «ձեռք է մեկնում» մյուս պաստամբներին՝ միավորելու համար ընդդիմության ուժերը: Բաղդադիի խոսքերով՝ տարբեր խմբավորումների միջև ներքին պայքարը ձեռնտու է միայն կառավարությանը:

Արմատական իսլամականների ու չափավոր ապստամբների միջև կատաղի բախումները հունվարից շարունակվում են Իդլիբի, Հալեպի ու Ռաքքայի նահանգներում: Այդ մարտերում արդեն իսկ զոհվել է ավելի քան հազար մարդ: Ավելի վաղ չափավոր ապստամբների հետ համագործակցության հարցում պատրաստակամություն էին հայտնել Սիրիայի իշխանությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս