
ԵՄ ծրագիրը փակվեց

Տեղի է ունեցել «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացումը» ԵՄ Թվինինգ ծրագրի փակման համաժողովը:
ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) հետ ԵՄ անդամ պետությունների կոնսորցիում գործընկերների (Նիդեռլանդներ, Դանիա և Լատվիա) 21-ամսյա բարեհաջող համագործակցությունը եզրափակելու համար հունվարի 22-ին, առավոտյան ժամը 10-ին (մասնակիցների գրանցումը 9:30-ին) ծառայության շենքում (ք. Երևան, Կոմիտասի պ., 49/2 շ.) տեղի կունենա ծրագրի փակման արարողությունը:
Ծրագրի նպատակն էր հզորացնել ՀՀ հաստատությունները՝ հասցնելով կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի համար անվտանգության վերահսկողության համակարգերը մինչև ԵՄ-ՍԲՍ և այլ միջազգային ստանդարտների, հաշվի առնելով օրենսդրությունը, դրա կիրառումը, ինստիտուցիոնալ կառուցվածքը և ընդհանուր իրազեկվածությունը:
Ծրագիրը ներառում էր ինստիտուցիոնալ զարգացման գործընթաց, օրենսդրական բարեփոխումներ, ռիսկերի գնահատման վրա հիմնված պետական վերահսկողության ներդնում և ծառայության աշխատակազմի համար ընդհանուր աշխատանքային ընթացակարգերի մշակում, տեսչական ստուգումների, մոնիթորինգային պլանների և ծրագրերի նախագծում: Գործնական կարևոր նշանակություն են ունեցել Նիդեռլանդներ, Դանիա և Լատվիա կատարած ուսումնական այցերը, ինչպես նաև Հայաստանում իրականացված գործնական ուսուցման դասընթացները:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ծրագրերի կառավարման բաժինը, միջազգային կազմակերպություններ, ներառյալ Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), ՄԱԿ-ի ՊԳԿ-ն և CARD-ը հրավիրված են սույն միջոցառմանը: