Բաժիններ՝

Մոսկվայում կանխվել է «օրենքով գողերի» խոշոր «սխոդկա». կա մոտ 50 ձերբակալված

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ոստիկանությունը Մոսկվայում կանխել է «օրենքով գողերի» խոշոր «սխոդկան»՝ ձերբակալելով բազմաթիվ «հեղինակությունների», այդ թվում նաև Կոնստանտին Վասիլևին (Կոստյա Սպի):

Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ՆԳՆ-ը: Իրավապահները նախապես իրազեկվել են, որ մայրաքաղաքի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող ռեստորաններից մեկում պատրաստվում է «գողական աշխարհի» ներկայացուցիչների հանդիպում, որի ժամանակ պլանավորված է քննարկել ազդեցության գոտիների բաժանման հարցը:

Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է մոտ 50 մարդ: Ոստիկանները նրանցից մատնահետքեր են վերցրել և այժմ ստուգում են հանցագործություններին նրանց հնարավոր մասնակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031