Բաժիններ՝

Լոռու մարզում պայթուցիկների օգտագործման արդյունքում գրանցվել է 8 դեպք

Այս տարվա առաջին օրերին  Լոռու մարզի տարբեր բժշկական հաստատություններ է տեղափոխվել ընդհանուր թվով 8 երեխա: Պատճառը մեկն է՝ պայթուցիկ իրերի հետ անզգուշորեն վերաբերվելը եւ վտանգի գործոնը անտեսելը: Այս մասին գրում է asparez.am-ը:

Վանաձորի բժշկական կենտրոն դիմած տուժածներից ամենափոքրը Արթուր Հարությունյանն է՝ 4.5տարեկան, ամենամեծը՝ Վաչիկ Կիրակոսյանը՝ 12 տարեկան, ով բավական լուրջ վնասվածքներով է տեղափոխվել հիվանդանոց. ձախ դաստակի վնասվածք՝ ջլերի, անոթների եւ ոսկրերի վնասումով: Անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո տղային շտապ տեղափոխել են մայրաքաղաք Երեւան՝ միկրովիրաբուժության կենտրոն, որտեղ էլ վերջինս ենթարկվել է միկրովիրահատության:

Բժիշկների հավաստմամբ՝ այժմ Վաչիկի վիճակը կայուն է, հնարավոր է եղել պահպանել ձեռքի մատները, բայց թե հետագայում դրանք ամբողջությամբ կիրականացնեն իրենց գործառույթները, թե ոչ՝ բժիշկները ոչինչ ասել չեն կարող: Տոնական օրերին եւս մեկ երեխա է տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն՝ 10-ամյա Մարտուն Մադաթյանը. ախտորոշումը՝ դարձյալ ձախ դաստակի երկրորդ եւ երրորդ մատների սալջարդ-վերք:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս