2023 թվականին Արցախի օկուպացիան բխում էր ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Տիգրան Աբրահամյան
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով Արցախի ամբողջական օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից և հռչակած գաղափարախոսությունից:
Սա ասում եմ ոչ թե որպես դիտարկում, կարծիք կամ զգայական ճիչ, այլ այն բխում է այսօրվա իշխանությունների ուղիղ բառամթերքից ու քաղաքական վերաբերմունքից:
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախն ունեցել է 220-ից ավելի զոհ, շուրջ 20 մարդ ունի անհետ կորածի կարգավիճակ: Վիրավորների թիվը 250-ի է հասել:
Մեծագույն հարգանք Արցախի պաշտպանության և ազատության համար պայքարի դուրս եկած բոլոր նվիրյալներին:
Հավերժ փառք այդ ճանապարհին նահատակված մեր ժողովրդի զավակներին»:

