Բաժիններ՝

ՊՆ-ը չի մանրամասնում, թե ինչ պատժամիջոցներ են կիրառվելու հակառակորդի դեմ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձ է եղել: Փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից մարտական պաշտպանություն իրականացնելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:

«Երեկ երեկոյան հակառակորդը փորձել է մի քանի հատվածում միաժամանակ դիվերսիա իրականացնել, և ինչպես երևում է, նրանց դիվերսիան չի ստացվել: Տեղի է ունեցել մարտ դիրքապահների և դիվերսանտների միջև, որի արդյունքում մենք ունենք մեկ զոհ, իսկ նրանք էլ ունեն մի քանի զոհ: Հակառակորդին պատժելու համար ինչպես միշտ պատասխան քայլեր անպայման ձեռնարկվելու են, սակայն կոնկրետ ինչ պատժամիջոցներ են կիրառվելու, մանրամասները հրապարակման ենթակա չեն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնել է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031