Սերգեյ Գլազևը ներկայացրել է ԵՄ-ի հետ ասոցացման դեպքում Հայաստանի կորուստները
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի խորհրդական, ակադեմիկոս Սերգեյ Գլազևը «Ռուսաստանը» գլոբալ քաղաքականությունում իր հոդվածում անդրադարձ է կատարել հետխորհրդային ինտեգրացիոն գործընթացներին.
««Արևելյան գործընկերություն» ծրագիրը ԵՄ-ի քաղաքական դրդապատճառներով նախագիծն է, որի նպատակը Ռուսաստանի հետ տնտեսական ինտեգրման հարցում հետխորհրդային երկրների հնարավոր մասնակցությունն արգելափակելն է:
«Արևելյան գործընկերություն» նախագծի մասնակից Մոլդովային ԵՄ-ի հետ ասոցացումից սպասվում է ոչ միայն տնտեսական վիճակի վատթարացում, որն առանց այն էլ գտնվում է անմխիթար վիճակում, այլև դա անխուսափելիորեն հանգեցնելու է Մերձդնեստրիեի Մոլդովական Հանրապետության հետ հակամարտության սրմանը:
Մինչ վերջերս այդպիսի քաղաքական ընտրություն փաթաթել էին Հայաստանի վզին, որը ԵՄ-ի հետ ասոցացումից կստանար ոչ միայն տնտեսական կորուստներ, այլև կվատթարցներ իր արտաքին քաղաքական դրությունը և կնվազեր նրա անվտանգության մակարդակը»:
Ուկրաինայի հետ կապված՝ Գլազևը նշել է, որ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացը Ուկրաինային մինչև 2030 թվականն ապահովում է ՀՆԱ-ի ծավալի 7.5 տոկոսանոց ավելի մեծ աճ, քան դա կարող է լինել ԵՄ-ի հետ ասոցացման պարագայում:
Գլազևի խոսքերով՝ ԵՄ-ի հետ ասոցացումը Ուկրաինայի համար ընդհուպ մինչև 2020 թվականը կհանգեցներ առևտրային պայմանների վատթարացմանը և տնտեսական ուղիղ կորուստների, մինչդեռ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացն ակնթարթորեն լրջորեն կբարելավի նրա առևտրային հաշվեկշիռը և կապահովի կայուն դրամական հաշվեկշիռ:
Գլազևը կարծում է, որ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը նախատեսում է գործընկերներին արտաքին տնտեսական ինքնիշխանությունից զրկում:
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն հայտարարել է, որ Հայաստանը կարող է Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տիրույթին միանալու մասին պայմանագրի ստորագրմանը հասնել արդեն այս տարի: