Սեպտեմբերի 21-ին Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայրաքաղաք Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ կսահմանափակվեն։
Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կսահմանափակվի՝
▫️Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
▫️Սախարովի հրապարակից,
▫️Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,
▫️Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
▫️Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։

