Սիրիայի կառավարությունը պատերազմի պատճառած տնտեսական վնասը գնահատել է մոտ 22 միլիարդ դոլար
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարությունն այսօր տվյալներ է հրապարակել գրեթե երեք տարի երկրում ընթացող քաղաքացիական պատերազմի պատճառած տնտեսական վնասի մասին:
Փոխվարչապետ Օմար Գալավանջին հայտարարել է, որ կառավարության գնահատմամբ՝ պատերազմի պատճառած տնտեսական ընդհանուր վնասը կազմել է 3250 միլիարդ սիրիական ֆունտ (մոտ 21.6 միլիարդ դոլար): Նա ընդգծել է, որ այդ ցուցանիշը մշտապես աճում է:
Նշվում է, որ մոտ մեկ տարի առաջ՝ 2013 թվականի փետրվարին, Դամասկոսը հայտարարել էր, որ պատերազմը պատճառել է մոտ 1 տրիլիոն սիրիական ֆունտի վնաս: Այն ժամանակ այդ գումարը համարժեք էր 14 միլիարդ դոլարին: Սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է 130.000 մարդ: