Գործակալության տվյալներով՝ սիրիացի փախստականներին կոչ են անում միանալ Սիրիայի կառավարական զորքերի դեմ ռազմական գործողություններին:
Այս մասին երեկ հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմեդռզա Պուրդաստանը:
Մեկ առ մեկ պատմելուց ու ընտանիքի վիճակը ներկայացնելուց հետո քրոջ նման նա եւս սկսեց լուռ նայել ու այլեւս չխոսել: Սենյակում ճնշող լռության մեջ հանկարծ լսվեց Ռոբերտի կցկտուր ու մի կերպ արտաբերող բառը. «Սոված ենք»:
Նշվում է, որ նման թյուրիմացության պատճառը բուհի ծրագրային ապահովվածության համակարգում սխալն է եղել: Համալսարանի ղեկավարությունը ներողություն է խնդրել նամակներն ստացած անձանցից` նշելով, որ, բնականաբար, ոչ ոք հեռացված կամ ազատված չէ:
Ընկերության փորձագետների կարծիքով` այդ ժամանակ աշխարհում սմարթֆոնների թիվը կկազմի բջջային հեռախոսների ընդհանուր թվի մոտ 60%-ը:
Դրամատան ղեկավար Քրիստոֆ Բոն հայտարարել է, որ թղթադրամների փոխարինումը թույլ կտա եվրագոտու բյուջեին շուրջ 10 մլրդ եվրո տնտեսել:
Ես կարծում եմ՝ արդարացված է կալանքի որոշումը: Բավարարված կամ գոհ լինելը չի նշանակում, որ նրան կալանքի վերցնելով բավարարված կզգա, իրենք ուզում են, որ այդ մարդը իր պատիժը կրի:
Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ-ից օդային ճանապարհով ուղևորափոխադրումների բացասական սալդոն գրեթե կրկնակի քիչ է, քան անցած տարի նույն ժամանակահատվածում:
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն այս անգամ ևս որոշել է նույնատիպ վարքագիծ դրսևորել և բոյկոտել օրենքի նախագծի քննարկումը՝ թույլ տալով, որ Զարուհի Փոստանջյանը դա անի դատարկ կամ գրեթե դատարկ դահլիճում:
Իր պաշտպանության տակ վերցնելով Նիկոլ Փաշինյանին, Լևոն Զուրաբյանը ցույց տվեց, որ նա այլևս ՀԱԿ լիիրավ անդամ է, ինչը չի կարելի ասել ՀԱԿ խմբակցության մեկ այլ անդամի`Հրանտ Բագրատյանի մասին, ով շարունակում է բոյկոտել խմբակցության նիստերը:
Արարատի քաղաքապետի ընտրություններից առաջ ԲՀԿ-ական պատգամավորները վստահաբար պնդում էին, որ իրենց թեկնածուն հաղթելու է, հաղթելու է անգամ ՀՀԿ-ի կողմից գործի դրվող վարչական լծակների և ընտրակաշառքի բաժանման պարագայում:
«Ախր… ես միայն ողջունում եմ: Բայց իրա տեղը սաղ էլ գիտեն, մենք ի՞նչ գործ ունենք տենց բաների հետ, միջնորդել, բան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը` անդրադառնալով լուրերին, թե ինքը ԵԿՄ վարչության նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ այցելել է նախագահ Սերժ Սարգսյանին և միջնորդել, որպեսզի ՎՊ նախագահի պաշտոնում կրկին վերաառաջադրի Իշխան Զաքարյանին:
Երեկ ԱԺ-ն 20 կողմ և 42 դեմ քվեարկությամբ մերժել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի և խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանի կողմից ներկայացված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը: Օրենքի հեղինակներն առաջարկում էին «գենդեր» բառը փոխարինել «սեռ» բառով, համարելով որ դրանով օրենքի էությունը կփոխվի:
Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածի արդյունքում ոստիկանություն բերման էին ենթարկվե 38 անձիք: Նրանցից 20-ը ձերբակալվել էր, ավելի ուշ կալանավերվել էր նրանցից 14-ը: Նրանց մի մասին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, մյուս մասին՝ 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Ձերբակալված 6 անձիք ազատ էին արձակվել:
«ՀՀ բենզինի շուկայում լայնամասշտաբ ստուգումներ սկսվել են 2011 թ-ին, ու եթե հանմեմատենք ներկա դրության հետ, ապա սարերի տարբերություն է, թեև դեռ աշխատելու տեղ կա: 2011-ին գրեթե զանգվածաբար նույն հորից լցված բենզին էր վաճառվում տարբեր տեսակների անվան տակ: Հիմա շատ հազվադեպ է հանդիպում, որ նույն հորից լցված բենզինն այդպես վաճառվի»
Նոյեմբերի 11-ին, ժամը 00.05-ին, Երևանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 4 հասցեի դիմաց «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը, ապա բետոնե պատնեշի:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը և ուղևորը տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել, եւ դա սկզբունքային դիրքորոշում է:
Նոյեմբերի 10-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Անդրանիկ Ի.-ին:
Ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի ստորագրահավաք նախաձեռնելուց կամ դրան միանալուց առաջ մտածեք, որ այդ զենքով յուրաքանչյուրին կարող են սպանել այլ հայտնի կամ անհայտ անձիք: Այսինքն՝ անհայտ անձանց կդատապարտեն, հայտնիներին՝ ստորագրությամբ կազատեն, կաշառատուներին՝ փողով կազատեն:
Մասնավորապես, տուգանքները կկազմեն 3 հազ. ռուբլի, ինչպես նաեւ արգելվում է մեքենաների երթեւեկությունը Սոչիում հունվարի 7 –ից մինչեւ մարտի 21 –ը ` բացառությամբ Սոչիի մունիցիպալ կառույցներում գրանցված տրանսպորտային միջոցների:
Նկատի ունենալով ընդհանրապես կալանքների կիրառման հետ կապված առկա մտահոգությունները, Հայաստանի Հանրապետության Նախագահը այս խափանման միջոցի կիրառման օրենսդրական և գործնական հիմնահարցերին ևս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում:
Աբովյան քաղաքի կենտրոնական փողոցներից մի քանիսն ազատ են անցուդարձի համար, մինչդեռ մեկ ամիս առաջ այնտեղ եռում էր փողոցային առևտուրը: Վիճակահանության արդյունքում՝ վաճառողներն իրենց մշտական տեղերն ունեցան շուկայում: Շուկայում վաճառասեղանի համար վարձավճար չի գործում, սակայն վաճառողներն իրենց մթերքը երեկոյան պահելու համար վճարում են ամսական 5000 դրամ:
Այսօր Աժ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` խոսելով ՎՊ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի կողմից վերաառաջադրված թեկնածու Իշխան Զաքարյանի մասին, հիշեցրել է, որ ԱԺ դահլիճում ընդամենը մի քանի ամիս առաջ բուռն քննարկվում էր 2012թ. ՎՊ տարեկան հաշվետվությունը, իսկ այսօր տոնայնության փոփոխություն կա։
Նոյեմբերի 10-ին, ժամը 01.55-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քարակերտ-Դալարիկ գծահատվածում գնացքի վագոներ են շրջվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Սյունիքի մարզ, Կապանում ներկա գտնվեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Սյունիքի մարզպետարանի կողմից կազմակերպված` մարզի ներդրումային համաժողովի բացմանը:
Այս բլեֆը անշուշտ ունի իր շաժառիթային տրամաբանությունը: Որոշ ուղենշային իմաստ փոխանցելուց բացի` հարյուրամյակի սեմին Անկարայի ձեռնարկելիք քայլերին, Դավութօղլուի այս ուշագրավ հայտարարությունը իր մեջ պարփակում է դիտարկելի այլ կետեր ևս:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի անունից երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրվել է տոնական ընդունելություն, որին ներկա են եղել բազմաթիվ ուսանողներ և երիտասարդ գործիչներ:
Բանակում ջրծաղիկից մահվան դեպքի գործով նոյեմբերի 27-ի դատական նիստին կհրավիրվի երկրի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:
Արարատում երեկ տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին անդրադառնալով` ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց, որ իշխանությունը վարչական լծակներ է կիրառել, ինչի արդյունքում էլ ՀՀ թեկնածուն հաղթել է: