
Ericsson. 2019թ. սմարթֆոնների թիվը եռակի կավելանա

2019 թ. օգտագործվող սմարթֆոնների թիվը եռակի կավելանա եւ կկազմի 5,6 մլրդ միավոր: Այս մասին, ըստ INTERFAX-ի, նշվում է շվեդական Ericsson կորպորացիայի` երկուշաբթի հրապարակված զեկույցում:
Ընկերության փորձագետների կարծիքով` այդ ժամանակ աշխարհում սմարթֆոնների թիվը կկազմի բջջային հեռախոսների ընդհանուր թվի մոտ 60%-ը:
Նշվում է նաեւ, որ սմարթֆոնների միջոցով փոխանցվող ինտեներտ-տրաֆիկի ծավալը 2019թ. կհասնի 10 մլրդ գիգաբայթի: Տեսանյութերի փոխանցումն ու դիտումը կկազմի տրաֆիկի մոտ 50%-ը, մինչդեռ սոցիալական ցանցերը` 10%-ը: