Բաժիններ՝

Վթար` Երևան-Դիլիջան ճանապարհին. կան տուժածներ

Նոյեմբերի 11-ին, ժամը 20.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհին` թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ի մոտակայքում «Նիսսան Պատֆայնդեր» մակնիշի 09 SL 455 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել ձորը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը և ուղևորը տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930