Բաժիններ՝

Կհարցաքննվի երկրի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը

Բանակում ջրծաղիկից մահվան դեպքի գործով նոյեմբերի 27-ի դատական նիստին կհրավիրվի երկրի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Այս մասին այսօր որոշում է կայացրել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ:

Ամբաստանյալներ, ՀՀ ՊՆ N զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանի և ՀՀ ՊՆ Nզորամասի հրամանատար, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Միքայել Միքայելյանի պաշտպաններ Լևոն Պողոսյանն ու Վարդուհի Էլբակյանն այսօր միջնորդել են համաներման հիմքով գործը կարճել, թեև լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հերքվում է մեղադրանքը և առկա է արդարացման հիմք:

Լևոն Պողոսյանը միաժամանակ հնարավոր է համարել, որ Ա.Ասոյանին հարցաքննելուց և իրենց պաշտպանյալների հետ խորհրդակցելուց հետո իրենք որոշեն հրաժարվել համաներման ուժով գործը կարճելու իրենց միջնորդությունից՝ արդարացման հիմքերի առկայության պատճառով:

Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս