Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարից տուժածների փաստաբանը ներկայացնում է իր վարկածը. հարցազրույց
Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած Հակոբյանների ընտանիքի փաստաբանը Մարատ Գինոսյանն է: NEWS.am-ի թղթակիցը զրուցել է նրա հետ վթարի, ընթացող քննության, Վարդան Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի, մեկնարկած ստորագրահավաքի մասին:
-Պարոն Գինոսյան, Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ահազանգում է քննության ընթացքում կատարված մի շարք խախտումների մասին եւ դրանց հիման վրա իր պաշտպանյալին կալանավորելու որոշումը անօրինական համարում, դուք ի՞նչ կարծիքի եք:
-Ես չեմ կարծում, որ քննության ընթացքում բացթողումներ, սխալներ, խախտումներ եղած լինեն, քննիչն է որոշում կայացնում՝ ելնելով գործով ձեռքբերված ապացույցներից: Հիմնավոր է գտել, որ իր մեղքը կա, այդ իսկ պատճառով էլ միջնորդություն է ներկայացրել, որպեսզի իր նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառվի:
–Դուք անձամբ արդարացվա՞ծ եք համարում կալանքի որոշումը:
-Ես կարծում եմ՝ արդարացված է կալանքի որոշումը: Բավարարված կամ գոհ լինելը չի նշանակում, որ նրան կալանքի վերցնելով բավարարված կզգա, իրենք ուզում են, որ այդ մարդը իր պատիժը կրի: Ես արդարացված եմ գտնում այն առումով, որ հիմա Վարդան Պետրոսյանը չլիներ, ով ուզում է լիներ, մարդը հանցագործություն է, թեկուզ անզգույշ հանցագործություն է կատարել, բայց կյանք է խլել, իր գործողություններով մարդկանց կյանք է խլել:
Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: