Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետի անունից հրավիրվել է տոնական ընդունելություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանի անունից երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրվել է տոնական ընդունելություն, որին ներկա են եղել բազմաթիվ ուսանողներ և երիտասարդ գործիչներ:  Շնորհավորելով ներկաներին տոնական օրվա կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս ընդունելությունը բացառիկ հնարավորություն է շփվելու երիտասարդների հետ, ավելի լավ հասկանալու, թե ինչ խնդիրներով են նրանք ապրում, ինչպիսի նպատակներ ունեն և ՀՀ կառավարությունն ինչպես կարող է օժանդակել՝ դրանք լուծելու համար:

«Այս հանդիպումը բացառիկ հնարավորություն է հասկանալու, թե ինչպիսին է լինելու մեր ապագան, քանի որ այն  պայմանավորված է առաջին հերթին ձեզնով, այն արժեքներով, որի կրողը դուք եք, այն տեսլականով, որն այս պահին ձեր մեջ կա: Բնականաբար, շփվելով երիտասարդների հետ, մենք ինքներս պետք է լծվենք երիտասարդական եռանդով, որը մեզ կօգնի ստեղծել այնպիսի միջավայր, որը թույլ կտա որպեսզի ինքներդ լուծեք այդ խնդիրները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Tigran Sargsyan (5)

Այնուհետև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը երիտասարդական, ուսանողական կյանքում իրենց լավագույնս դրսևորած մի խումբ գործիչների պարգևատրել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հուշամեդալով:

Տեսանյութեր

Լրահոս