
Սիրիայի ապստամբները զինյալներ են հավաքագրում Հորդանանում գտնվող փախստականների ճամբարից

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ապստամբները զինյալներ են հավաքագրում Հորդանանում գտնվող «Զաատարի» փախստականների ճամբարում՝ չնայած Հորդանանի իշխանությունների ու ճամբարը ղեկավարող ՄԱԿ-ի ներկայացուցիչների արգելքին:
Գործակալության տվյալներով՝ սիրիացի փախստականներին կոչ են անում միանալ Սիրիայի կառավարական զորքերի դեմ ռազմական գործողություններին: Ճամբարում ապստամբների ներկայացուցիչները խոստովանում են, որ զինյալներ են հավաքագրում:
ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագայույն կոմիսարիատի (UNHCR) հորդանանյան գրասենյակի ղեկավար Էնդրյու Հարփերը հերքել է դա՝ ընդգծե.ով, որ «Զաատարի» ճամբարն ընդունում է միայն խաղաղ փախստականներին:
Հորդանանի կառավարության անանուն ներկայացուցիչն իր հերթին հայտարարել է, որ այդ տեղեկությունների հաստատման դեպքում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, քանի որ դա օրենքի խախտում է: