Բաժիններ՝

Փարիզի դրամատունն առաջարկում է հրաժարվել հինգ եվրոանոց թղթադրամներից

Փարիզի դրամատունը հանդես է եկել հինգ եվրոանոց թղթադրամները մետաղադրամով փոխարինելու առաջարկով, հաղորդում է RT-ն:

Դրամատան ղեկավար Քրիստոֆ Բոն հայտարարել է, որ թղթադրամների փոխարինումը թույլ կտա եվրագոտու բյուջեին շուրջ 10 մլրդ եվրո տնտեսել:  Քանի որ, ի տարբերություն թղթադրամի, որը թողարկվելուց  մոտ մեկ տարի անց կորցնում է իր ապրանքային տեսքը եւ նորը հատելու անհրաժետություւն է առաջանում, մետաղադրամը կարող է գործածվել միջինը քառասուն տարի:

Հինգ եվրոանոց մետաղադրամներ սակայն  այսօր էլ հնարավոր է հանդիպել Եվրոպայում. ԵՄ 19 երկիր դրանք  հատում են ոսկուց եւ արծաթից` սահմանափակ քանակությամբ եւ տարբեր հիշարժան տարեթվերի կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930