Բաժիններ՝

Ռուսաստանի ԱԳՆ. Ռուսաստանը հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքին

«Ռուսաստանը հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքին: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ  պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել, եւ դա սկզբունքային դիրքորոշում է: Այն բազմիցս արտացոլվել է ՌԴ ԱԳՆ եւ  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում: Հարկ ենք համարում  հիշեցնել նաեւ ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների՝ այս տարի Լոհ Էրնում  ընդունած հայտարարության մասին, որում ասվում է, որ ռազմական գործողությունների սկսումը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ տարածաշրջանի բնակչության համար»: Այս մասին ադրբեջանական АПА գործակալության թղթակիցին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ի մամուլի եւ տեղեկատվության դեպարատամենտից՝ պատասխանելով  Հայաստանում ռուսական ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկիի հայտարարության մասին հարցին: Հիշեցնենք, որ ՌԴ Պաշտպանության նախարարության «Կարմիր աստղ» պաշտոնական մարմնին տված հարցազրույցում Ռուզինսկին մասնավորապես նշել էր, որ «եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Լեռնային Ղարաբաղում, ռազմաբազան կմիջամտի հակամարտությանը»:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս