Նիկոլի վերադարձը ՀԱԿ՝ պաշտոնականացվեց

Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի անգամ մասնակցում է ԱԺ ՀԱԿ խմբակցության նիստերին, ինչը չէր անում նախորդ տարեվերջից: Իսկ Նիկոլ Փաշինյանի վերադարձը խմբակցություն պաշտոնականացրել է խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով ԱԺ նիստի ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից պարզաբանում է պահանջել, թե ինչու է խախտվել Նիկոլ Փաշինյանի՝ կալանավորների հետ հանդիպելու իրավունքը: Իր պաշտպանության տակ վերցնելով Նիկոլ Փաշինյանին, Լևոն Զուրաբյանը ցույց տվեց, որ նա այլևս ՀԱԿ լիիրավ անդամ է, ինչը չի կարելի ասել ՀԱԿ խմբակցության մեկ այլ անդամի`Հրանտ Բագրատյանի մասին, ով շարունակում է բոյկոտել խմբակցության նիստերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930