Հայրենասիրության խիստ սրացմամբ տոգորված իմ գործընկերներին կոչ եմ անում մնալ բանականության սահմաններում, առաջնային և գլխավոր դասել գերնպատակը՝ Արցախի հիմնախնդրի խաղաղ և հայանպաստ լուծումը:
Արագածոտնի նախկիի մարզպետ, ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանը նշանակվել է Սանկտ-Պետերբուրգում գլխավոր հյուպատոս:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Վայոց ձորի մարզում ծանոթացավ իրականացվող ծրագրերի ընթացքին:
Կան տղերք, ովքեր ապրելով հայրենիքի և ժողովրդի ցավով, իրենց արյամբ ձեռք բերված անկախ երկրում տիրող կործանարար արտագաղթը անցկացնելով իրենց և իրենց զոհված ընկերների արյան պայքարի միջով, հոգու ցավից ինքնահրկիզմանը հավասարազոր քայլի են դիմում: Նման քայլի գնաց նաև Շանթ Հարությունյանը:
Հարկ է նշել, որ վերջին շրջանի արտաքին քաղաքական օրակարգը բավականին հագեցած էր: Մինսկում նախագահների հայտնի հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի քաղաքական հայտարարությունը դրվել է գործնական ռելսերի վրա:
Երեկ Լեհաստանում նշել են Անկախության օրը:
Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավարի վարչական շենքի դիմաց անհայտ անձի կողմից հրազենից արձակած կրակոցով սպանվել է համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանը:
Որքանով որ մենք ենք հասկանում, աղետն առնչվել է 9.8 միլիոն մարդու:
Վերահսկիչ պալատի նախագահի նշանակումը կամ ավելի ճիշտ վերանշանակումը ևս մեկ անգամ վկայեց, որ անկախության այսքան տարիների ընթացքում մենք այդպես էլ չենք սովորել քաղաքական ընդդիմությանը վերաբերվել որպես քաղաքական ինստիտուտի, այլ շարունակում ենք դիտարկել որպես իշխանության հակառակորդի:
Այսօր Բաղրամյան 26-ում հացադուլ անող Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանին ժամը 11:50-ի սահմաններում 4 ոստիկաններ, բռնի ուժ կիրառելով, նստեցրել են շտապօգնության մեքենան և տեղափոխել հիվանդանոց: Ոստիկանների բռնի գործողությունները տեղի են ունեցել Խուդոյանի 8 ամյա աղջիկ երեխայի ներկայությամբ:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ը հանդիսանում են աշխարհի խոշորագույն առևտրային գործընկերները, նախորդ տարի նրանց միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 646 միլիարդ դոլար:
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամանակ առաջարկել է մինչև մեկ տարով հետաձգել պարտադիր կենսաթոշակային բաղադրիչի կիրառումը՝ զանգվածային տարածման համար:
Հարցին, թե աշխատավարձի բարձրացումից հետո Ձեր կենսակերպում որևէ փոփոխություն կլինի՞, նա այսպես պատասխանեց. «Իմ ապրելակերպում փոփոխություն չի լինի, նաև մյուսների կյանքում էլ չի լինի, որովհետև պատգամավորը նաև ինքն իրեն է սպասարկում: Ի՞նչ փոփոխություն պիտի լինի»:
Հետազոտողների կարծիքով՝ արաբական երկրների թվում կանանց հանդեպ ամենավատը վերաբերվում են Եգիպտոսում:
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դերասան Վարդան Պետրոսյանը շարունակում է բուժում ստանալ, զուգահեռ նաև` հետազոտությունների ենթարկվել, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Գալուստ Սահակյանի համոզմամբ՝ նրանք, ովքեր իշխանության այս կամ այն պաշտոնյային պարբերաբար մեղադրում են «վիլլաներ» կամ շքեղ առանձնատներ ունենալու համար՝ գրպանահատ են և շահարկող: «Պետական պաշտոնյան կարող է պաշտոնատար անձ լինել և բաժնետեր լինել ինչ-որ բիզնեսի կամ ձեռնարկության»:
ԵՄ-ի աջակցությամբ մոնիթորինգ է անցկացվել «Արևելյան գործընկերության» երկրներում մեդիայի ազատության (ENP EaP Media Freedom Watch) վերաբերյալ:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե ԱՄՆ կոնգրեսը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի հանդեպ:
Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամներ Ա. Բախշյանը, Ս. Սաֆարյանը, Գ. Բաղդասարյանը նոյեմբերի 11-ին շրջանառության մեջ են դրել որոշման նախագիծ Երեւանի ավագանու Կանոնակարգում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին:
Հարցախույզն անցկացվել է 2013 թվականի հոկտեմբերի 2-15-ին, արդյունքները հրապարակվել են այսօր:
Դժբախտաբար, երբ նրան տեղավորում են ավտոմեքենայի մեջ, նա մահանում է:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ժառագություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստաջյանի կողմից խորհրդարան ներկայացված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծին կողմ է քվեարկելու:
Վաղը տեղի է ունենալու Գերագույն Ռադայի արտահերթ նիստը, որում գլխավոր հարցը հանդիսանալու է արտասահմանում Տիմոշենկոյի բուժում ստանալու խնդիրը:
Այսօրվանից` նոյեմբերի 12-ից, « Microsoft» ընկերության «Office 365» ամպային ծառայությունը պաշտոնապես հասանելի կդառնա նաև հայաստանյան օգտատերերի համար:
Ձեր խղճի, հոգու հետ մտնում եք գործարքների մեջ, փորձում եք ձեր խիղճը վաճառել: Երբ ընդունվեց ԼՂԻՄ-ի հետ միացման որոշումը, որը հաստատվեց Գերագույն մարմնի կողմից, մեր հոգին տեղն էր, գործարքների հետ չէիք մտնում, խիղճներս համահունչ էր, հիմա ԼՂՀ է, որևէ մի կտոր հող ոչ վաճառքի, ոչ սակարկման ենթակա չէ: Ես չեմ վախենում ոչ պատերազմից, ոչ էլ… մենք պարտավոր ենք ապրել ու պետք չէ վախենանք, որ մի օր պատերազմ կսկսի
Հեյգն ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ նախնական պայմանավորվածության հասնելը հնարավորություն կընձեռի մեղմացնել այդ երկրի հանդեպ սահմանված պատժամիջոցները:
Նոյեմբերի 11-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքում հայտնաբերել են ստացիոնար բուժման մեջ գտնվող, 1970 թ. ծնված Սամվել Ա.-ին:
Սերգեյ Վլասենկոն ձերբակալվել է երեկ, Կիևում: Դատախազությունը նրան մեղադրել է նախկին կնոջը քանիցս ծեծելում:
Նոյեմբերի 12-ին, ժամը 12.00-ին տեղեկտվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լճում՝ Արտանիշ գյուղի մոտ կա ջրահեղձված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գործակալությունն ընդգծում է, որ արևմտայն մի շարք երկրներ դեմ են հանդես եկել Ազգային դաշինքի կողմից ժամանակավոր կառավարության ձևավորմանը, քանի որ դա կարող է վնասել «Ժնև 2» կոնֆերանսի գումարմանը: