Բաժիններ՝

Իրանի զինված ուժերը խոշորամասշտաբ զորավարժություն են անցկացնելու նոյեմբերի վերջին

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի ցամաքային զորքերն ու ռազմաօդային ուժերը խոշորամասշտաբ զորավարժություն են անցկացնելու նոյեմբերի վերջին: Այս մասին երեկ հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմեդռզա Պուրդաստանը:

Վերջինիս խոսքերով՝ զորավարժությունները ստացել են Qamar-e Bani Hashem գաղտնանունը: Գեներալը հավելել է, որ զորավարժությունների ժամանակ սինթեզացվելու են տարբեր տիպի մարտեր մղելու եղանակները, և որ զորավարժություններին մասնակցելու են Իրանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ:

Պուրդաստանն ընդգծել է, որ զորավարժությունների ժամանակ փորձարկվելու է հայրենական մշակման առաջադեմ զենք: Նախորդ ամիս իրանական բանակը նույնպես իրականացրել էր խոշորամասշտաբ զորավարժություններ՝ հնարավոր հրթիռային հարձակումները կանխելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930