
Հունվարի 7 -ից Սոչիում թույլ կտան երթևեկել միայն քաղաքում գրանցված մեքենաներին

Ռուսաստանի կառավարությունը օրիանագիծ է ներկայացրել Պետդումա, ըստ որի Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերի ընթացքում մեքենաները երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքներ կվճարեն, հաղորդում է INTERFAX-ը:
Մասնավորապես, տուգանքները կկազմեն 3 հազ. ռուբլի, ինչպես նաեւ արգելվում է մեքենաների երթեւեկությունը Սոչիում հունվարի 7 –ից մինչեւ մարտի 21 –ը ` բացառությամբ Սոչիի մունիցիպալ կառույցներում գրանցված տրանսպորտային միջոցների, որոնք Օլիմպիական խաղերի տնօրինության կողմից թույլտվություն ունեն: