Բաժիններ՝

Իլհամ Ալիևին Անկարայում ծանոթացրել են թուրքական արտադրության զինատեսակների հնարավորությունների հետ

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնական այցով երկրում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ այցելել է Թուրքիայի օդա-տիեզերական արդյունաբերության ընկերություն (TAI/TUSAŞ):

Իլհամ Ալիևն այստեղ ծանոթացել է թուրքական արտադրության T129-ATAK հարձակողական և մարտավարական հետախուզության ինքնաթիռի, ANKA անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) և Hürkuş հիմնական ուսումնական ինքնաթիռի պարամետրերի հետ:

Նախագահների այդ այցին մասնակցել են նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Մուրադ Բայարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930