
Էդուարդ Շարմազանով. Թուրքիան պետք է գիտակցի, որ գնդակն իր կիսադաշտում է

«Կարծում եմ՝ սա պաշտոնական Անկարայի հերթական բացահայտ բլեֆն է: Այնուհանդերձ եթե Թուրքիան ցանկանում է, որ անվստահության մակարդակը նվազի, ապա պետք է գիտակցի, որ գնդակն իր կիսադաշտում է»,- հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի այն հայտարարությունը, թե պետք է հաղթահարել Թուրքիայի նկատմամբ ունեցած Հայաստանի անվստահությունը:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ անվստահությունը հաղթահարելու համար Թուրքիան պետք է դադարեցնի Հայաստանի շրջափակումը, չմիջամտի Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին եւ վերջ դնի Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությանը: