Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամությունից հրաժարվելու մասին նամակ է հղել Բան Կի Մունին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նամակ է ստացել Սաուդյան Արաբիայից, որում նշված է եղել, որ երկիրը հրաժարվում է 2014-2015 թվականներին ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամությունից:

Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին. «Ես կարող եմ հաստատել, որ գլխավոր քարտուղարը նամակ է ստացել Սաուդյան Արաբիայի Թագավորությունից, որը վերաբերում է ՄԱԿ ԱԽ-ում նրա տեղին: Այժմ տվյալ հարցով կզբաղվեն Սաուդյան Արաբիան, ՄԱԿ ԱԽ-ը և ՄԱԿ-ի անդամ երկրները»:

Նամակում առկա է ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի մշտական ներկայացուցիչ Աբդալլահ ալ-Մուալլիմի ստորագրությունը: Նամակում ընդգծվում է, որ Սաուդյան Արաբիան չի գտնվում այն վիճակում, որպեսզի տեղ զբաղեցնի ՄԱԿ ԱԽ-ում՝ թեև նա 2013 թվականի հոկտեմբերի 17-ին ընտրվել է նրա ժամանակավոր անդամ:

Որպես տվյալ քայլի բացատրություն՝ նամակում մեջբերված է հոկտեմբերի 18-ին երկրի ԱԳՆ-ի արած հայտարարությունը, որում ընդգծվում էր, որ ՄԱԿ ԱԽ-ն ունակ չէ աջակցել պաղեստինյան հարցի և Սիրիական հակամարտության կարգավորմանը: ԶԼՄ-ները կանխատեսում են, որ ՄԱԿ ԱԽ-ում Սաուդյան Արաբիային կփոխարինի Հորդանանը՝ թեև մինչ այդ էլ հաղորդվել էր Քուվեյթի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս