Մալթայի իշխանություններն առաջարկում են ԵՄ-ի քաղաքացիություն գնել 650.000 եվրոյով
                                    Բրյուսելյան EUobserver թերթի փոխանցմամբ՝ Մալթայի խորհրդարանը հավանության է արժանացրել երրորդ երկրներից ժամանածներին քաղաքացիություն վաճառելը: Խոսքը գնում է երրորդ երկրների հավակնորդներին 650.000 եվրոյով քաաղաքացիություն վաճառելու պլանը հավանության արժանացնելու մասին:
Թերթն ընդգծում է, որ տվյալ որոշումը կոչված է պետբյուջեի համալրմանն աջակցելուն: Մալթան ԵՄ-ի անդամ է, հետևաբար նրա քաղաքացիներն իրավունք ունեն աշխատել և բնակվել ԵՄ-ի անդամ 28 երկրից յուրաքանչյուրում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    