
ՌԴ-ը, Չինաստանը, Կուբան ու Սաուդյան Արաբիան ընտրվել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամներ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ: Տվյալ խնդրի շուրջ երեկ քվեարկություն է անցկացվել ՄԱԿ ԳԱ-ում:
Քվեարկության արդյունքների համաձայն, Ռուսաստանի օգտին քվեարկել է 193 երկրից 176-ը: Ընդհանուր առմամբ, ընտրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 14 նոր անդամ-երկիր: Դրանց թվում են հայտնվել նաև Չինաստանը, Կուբան և Սաուդյան Արաբիան:
Խորհրդի կազմում ներառված է 47 երկիր, որոնք գաղտնի քվեարկությամբ ընտրվում են 3 տարով: Մարդու իրավունքների խորհուրդը ստեղծվել է 2006 թվականի մարտի 15-ին և պատասխանատու է համայն աշխարհում մարդու իրավուքնների պաշտպանվածության համար: