Բաժիններ՝

Իսրայելը սառեցրել է Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում 24.000 տների կառուցումը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել է Շինարարության նախարար Ուրի Արիելին վերանայել Հորդանան գետի Արևմտյան ափի ավաններում և Արևելյան Երուսաղեմում 24.000 տներ կառուցելու պլանը:

Իսրայելի վարչապետն ընդգծել , որ դա անիմաստ քայլ է իրավական և գործնական առումներով: Նեթանյահուն քննադատել է նախարարին՝ առանց նախնական որևէ կոորդինացման նոր տների կառուցման մասին մրցույթի հայտարարելու համար:

Նեթանյահուի խոսքերով՝ մրցույթի հրապարակումը «ոչ անհրաժեշտ հակամարտություն» է ստեղծում այն պահին, երբ Իսրայելը ջանքեր է գործադրում՝ միջազգային հանրությանը համոզելու համար Իրանի հետ առավել լավ պայմաններով համաձայնագիր կնքելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930