Ամերիկյան ռազմանավի վրա անցկացվել են վրաց-ամերիկյան վարժանքներ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ամերիկյան ռազմանավի վրա անցկացվել են վրաց-ամերիկյան վարժանքներ: Վրաստանի առափնյա պաշտպանության մոտ 40 ներկայացուցիչ և ամերիկացի ծովայինները համատեղ վարժանք են անցկացրել ամերիկյան Mount Whitney ռազմանավի վրա:

Այս մասին հայտնել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան կայքը: Վարժանքի մասնակիցները մշակել են փոխգործակցության հարցեր, անձնակազմի ղեկավարման հարցը և ծրագրով նախատեսված այլ ասպեկտներ: Դեսապանատան կայքում նշված է, որ վարժանքներն ամրապնդում են ԱՄՆ-ի ու Վրաստանի միջև կապերը, ինչպես նաև նպաստում են դրանց մասնակիցների կողմից անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելուն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930