Երևանի շենքերը ներկվում են (լուսանկարներ)
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Երևանի համաչափ զարգացման սկզբունքով, բարձրահարկ պանելային շենքերի արտաքին տեսքը թարմացվում է։ Շենքերի արտաքին տեսքն արդիականացվում է ճակատային մասերի գունաներկման ծրագրով, որն իրականացվում է մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 16 թաղամասի 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, ինչպես նաև Ավան վարչական շրջանի Աճառյան 44 շենքերի երեսպատումը ևս դեկորատիվ գունազարդվել է։
Առաջին շենքերը, որոնց արտաքին պատերին ծրագրի փորձնական փուլում յուրօրինակ գունային դեկորատիվ ձևավորում էր կատարվել, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 165 և 167, Իսակովի 46 շենքերն էին։