
«Մանե» տաքսի ծառայության վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածից անցնող հետիոտնին

shamshyan.com –ի փոխանցմամբ` նոյեմբերի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30–ի սահմաններում, Երևան քաղաքի Հալաբյան փողոցի բնակիչ 28-ամյա Արթուր Պետրոսյանը վարելով ВАЗ 21 104 մակնիշի Լ 3401 համարանիշի ավտոմեքենան, Արշակունյաց փողոցի թիվ 17 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Կաշեգործների փողոցի բնակիչ, 52-ամյա Արծրուն Չոփուրյանին:
Վրաերթի հետևանքով Ա. Չոփուրյանը, ով փողոցն ացնելիս է եղել չթույլատրելի հատվածով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Ըստ տեղեկությունների` նշված ավտոմեքենան հաշվառված է «Մանե» տաքսի ծառայության հաշվեկշռում:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: