
Կադրային փոփոխություններ ոստիկանությունում. Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել

Ինչպես գրում է Shamshyan.com-ը, երեկ` նոյեմբերի 12-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Տիգրան Գալստյանը ազատվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի պաշտոնից և վերցվել կադրերի ռեզերվ: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մելիքյանը ազատվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Վարդենիս բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արաիկ Դավթյանը ազատվել է ոստիկանության Կապանի բաժնի պետի պաշտոնից: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Կապանի բաժնի պետ է նշանակվել Վարդան Գևորգյանը ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի վարչության պետ : ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Կորյուն Հարթենյանը ազատվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության կազմակերպված հանացվորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի վարչության պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Գաբրիելյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ: