Բաժիններ՝

Հայ կատարողների գործերը սկսել են քիչ կեղծել

Հայ կատարողների և կոմպոզիտորների կեղծված արտադրանք դժվար է գտնել տեղական շուկայում, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասել է Մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը։ Այս մասին գրում է ԱՌԿԱ-ն։

«Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքը Հայաստանում ուժի մեջ է մտել 2013 թվականի ապրիլի 18–ից։ Արգելքը սահմանվում է «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումներին համապատասխան։

«Մենք արդեն ունենք սեփական հեղինակային իրավունքների պաշտպանության մշակույթ, մեր երգիչներից և կոմպոզիտորներից շատերը զբաղվում են այդ հարցով, և շուկայում արդեն չես գտնի տեղական կատարողների և կոմպոզիտորների կեղծված արտադրանք։ Հիմնականում «կեղծում են» արտասահմանյան կատարողներին և ֆիլմերը, քանի որ դրանք, ցավոք, չեն զբաղվում իրավունքների հարցերով Հայաստանի տարածքում»,– ասել է Ազիզյանը։

Նա միաժամանակ նշել է, որ թեև շուկայում չկա չդրոշմավորված արտադրանք, այնուամենայնիվ, դրոշմավորումը մտավոր սեփականության պաշտպանության լավագույն ձևը և պայքարի գործուն մեթոդը չէ։

«Ամենագործուն մեթոդն այն է, երբ իրավատերն ինքն է հետևում իր իրավունքներին, իսկ պետոթւյունը ժամանակավոր քայլեր է ձեռնարկում` դրոշմավորվան տեսքով»,– ասել է Ազիզյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս