
Խոհանոցում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկումով

Նոյեմբերի 13-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկկվել Երևանի Գործարանային փողոցի տներից մեկի խոհանոցում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.12-ին, մարվել` 20.30-ին: Ջ. Բ.-ին պատկանող տան խոհանոցում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկումով, ինչի հետևանքով այրվել է սեղանը` մասամբ: