
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պահակի նկատմամբ ավազակային հարձակումը բացահայտվել է

Հոկտեմբերի 29-ին հայտնվել էր անհայտ անձանց կողմից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պահակի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մասին:
Նույն օրը, ժամը 5:00-ի սահմաններում, դիմակավորված անձինք կրթահամալիրի 1-ին հարկի միջանցքի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով ներս մտնելիս հանդիպել էին նշված կրթահամալիրի պահակի դիմադրությանը, գազային ատրճանակով կրակոց էին արձակել նրա ուղղությամբ, ատրճանակի և դանակի սպառնալիքով գցել գետնին, կպչուն ժապավենով կապել ձեռքերը, ապա քիչ անց, առանց որևէ պահանջ ներկայացնելու, արձակել ու ոչինչ չվերցնելով՝ հեռացել էին:
Նոյեմբերի 13-ին ոստիկանության ՔՀԳ և Երևան քաղաքի վարչությունների ու Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին 1998 թ. ծնված Արմեն Հ.-ին, 1996 թ. ծնված Անդրանիկ Ն.-ին, 1997 թ. ծնված Հակոբ Ա.-ին և 1996 թ. ծնված Ռուբեն Մ.-ին:
Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործության գործիք ատրճանակն ու դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: