
Լրացումներ՝ Հայաստանի դրոշի և զինանշանի մասին օրենքներում

ՀՀ կառավարության հինգշաբթի օրվա նիստի օրակարգում ընդգրկված է երկու օրենքների՝ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» և «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքներում։ Մասնավորապես, առաջարկվում է այդ երկու օրենքներում ավելացնել դրոշի և զինանշանի ընդհանուր տեխնիկական պայմանները ամրագրող դրույթ։
Օրինակ՝ կոնկրետ դրոշին վերաբերող հիմնավորման մեջ նշվում է, որ « օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորությունների վերապահմամբ` սահմանելու Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ընդհանուր տեխնիկական պայմանները, գույների համադրությունը` միջազգային գունային ստանդարտների և հստակ գունային գամաների չափորոշիչների գործածմամբ, գրաֆիկա-գունային ձևաչափերի ամրագրմամբ:
«Պետության քաղաքացիների վերաբերմունքը երկրի խորհրդանշանների նկատմամբ ցուցիչն է այն բանի, թե որքանով են նրանք իրենց համարում այդ երկրի քաղաքացիներ և հավատում նրա ապագային: Այս պարագայում կարևորվում է պետական խորհրդանշանների հետևողական և գրագետ հանրահռչակումը, ինչի համար անհրաժեշտ է սահմանել Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ընդհանուր տեխնիկական պայմանները»,- նշված է հիմնավորման մեջ:
Նշենք, որ կառավարությունը դրական եզրակացություն է տվել այս երկու առաջարկներին։