Արթուր Բաղդասարյանը մեղադրվում է հեռոուստացույց և մետաղադրամների հավաքածու գողանալու մեջ
29-ամյա Արթուր Բաղդասարյանին առաջադրված մեղադրանքի համաձայն` նա 2013թ. փետրվարի կեսերին, գողություն կատարելու շուրջ նախնական համաձայնության է եկել Կարեն Ասլանյանի հետ: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Պայմանավորվածության համաձայն` վերջինս մնացել է շենքի շքամուտքի մոտ, հսկել անցուդարձը, իսկ Արթուր Բաղդասարյանը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել է բնակարաններից մեկի մուտքի դռան փականը, ապօրինի մուտք գործել բնակարան և այնտեղից հափշտակել բնակարանի բնակիչ Ալլա Թովմասյանին պատկանող զգալի չափի` 420.000 ՀՀ դրամ արժողությամբ «Սոնի» մակնիշի հեռուստացույցը և «Սամսունգ» մակնիշի տնային կինոթատրոնի խաղարկիչը:
Մեկ այլ դրվագով` Արթուր Բաղդասարյանի եղբորը՝ Արամ Բաղդասարյանին առաջադրված մեղադրանքի համաձայն` նա 2013թ. մարտի 4-ին, գողություն կատարելու շուրջ նախնական համաձայնության է եկել Արթուր Բաղդասարյանի և Կարեն Ասլանյանի հետ:
Պայմանավորվածության համաձայն` Կ. Ասլանյանը նորից մնացել է շենքի մոտ, հսկել անցուդարձը, իսկ Արամ և Արթուր Բաղդասարյանները, մտնելով շենք, իրենց հետ նախապես վերցրած հարմարեցված բանալիների և մետաղյա տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել են բնակարաններից մեկի մուտքի դռան փականը, ապօրինի մուտք գործել բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել բնակարանի բնակիչ Զոհրաբ Գևորգյանին պատկանող խոշոր չափի` 765.000 ՀՀ դրամ արժողությամբ մետաղադրամների հավաքածուն, արծաթյա շղթան և խաչը, մեդալը, 350.000 ՀՀ դրամ և 300 ԱՄՆ դոլար գումարները և Նարեկ Գևորգյանին պատկանող զգալի չափի` 35.000 ՀՀ դրամ արժողությամբ ձեռքի ժամացույցը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: