Այդ հատուկ ֆորումում աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն անդրադառնալու իր հայտնի գրքին՝ «Ինչո՞ւ են ազգերը ձախողվում. իշխանության, բարգավաճման և աղքատության ծագումը»:
Երևան քաղաքի 2795-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև ազգային ճարտարապետության զարգացման գործում ունեցած բազմամյա վաստակի և անմնացորդ աշխատանքի համար «Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, ճարտարապետ Լևոն Իգիթյանին ավագանու նիստին ներկա 52 անդամներից 47-ի կողմ քվեարկությամբ շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում:
Համապատասխան պլանների ապացույցները դատարանին ներկայացվել են երեկ:
Հոկտեմբերի 8-ին հայտնաբերել են 1986 թ. ծնված Երվանդ Բ.-ն:
«Հայաստանը սեպտեմբերի 3-ի հայտարարած որոշումից հետո այլևս ո´չ ցանկանում է, ո´չ էլ ի վիճակի է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, որովհետև չի կարող լինել Ասոցացման պայմանագիր` առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) մասին համաձայնագրի: Երեք շաբաթ առաջ ես Բրյուսելում էի, և սա ինձ համար ակնհայտ դարձավ»:
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին այսօր հայտարարել է, որ իր երկիրն ունի հարստացված ուրանի ավելցուկ և մտադիր է այդ հանգամանքն օգտագործել Արևմուտքի հետ երկխոսությունում:
Նկատի ունենալով մեր Առաջնորդին եւ մեր համայնքին ուղղուած նախատինքին ծանկրակշիռ բնույթը, կ՛ուզենք որ այս նամակը փոխանցուի Կաթողիկոսին եւ Ան՝ հրապարակաւ ներողութիւն խնդրէ մեր Առաջնորդէն։ Մեր կարծիքով. Ներողութիւնը ընտրական որեւէ գործընթացի սկզբնական քայլը պետք է հանդիսանայ։
Այսօր ՀԱԿ ակտիվիստների գործով հերթական դատական նիստի ընթացքում դատավոր Եվա Դարբինյանը հրաժարվել է քննության առնել պաշտպանության կողմի միջնորդությունը Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը վերացնելու մասին։ Հայտարարեց, որ դատաքննությունն ավարտված է և սկսվում է դատական վիճաբանությունների փուլը։
21-ամյա ընդմիջումից հետո առաջին անգամ Ադրբեջանում ընտրությունների է մասնակցել երկրի առաջին նախագահ Այազ Մութալիբովը:
Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարան է բողոքարկել գործի նախաքննության ընթացքում վկաների և դատապարտյալների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:
Բուրջանաձեի խոսքերով՝ Վրաստանի արտաքին քաղաքականության հիմնական ռազմավարությունը եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելն է:
Հոկտեմբերի 11-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Ֆինլանդիայում կղեկավարի Tampere Philharmonic Orchestra-ն։
ԱՄՆ դեմոկրատները և հանրապետականները կգան համաձայնության և ԱՄՆ պես երկիրն առանց բյուջե չի մնա: Նման համոզմունք 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:
Այս պահին դեռևս շարունակվում է Փակ շուկայի տարածքում տեղի ուենցող բողոքի ակցիան: Տարածքը վերահսկում են մեծ թվով ոստիկաններ. մի կողմում շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի կողմնակիցներն են, մյուս կողմում՝ շուկայի վերակառուցմանը դեմ քաղաքացիները:
Խախտումները ողջ երկրով մեկ կրում են համատարած բնույթ և կատարվում են հօգուտ Իլհամ Ալիևի:
Բախվել են Ա.Մ.-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 34TS206 պետհամարանիշի, Ս.Ս.-ի վարած «Մազդա» մակնիշի 76TT777 պետհամարանիշի և Գ.Հ.-ի վարած «Միցուբիշի Գրանդ» մակնիշի 35VS798 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա.Մ.-ն ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ:
Այս պահին Փակ շուկայի տարածքը վերահսկվում է մեծ թվով ոստիկանների կողմից: Բանն այն է, որ «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամները, որոնք Մաշտոցի պուրակից երթով շարժվեցին դեպի Փակ շուկա, այս պահին փակել են շուկայի տարածքը:
Առաջին խումբը՝ բաղկացած 26 պաղեստինցուց, ազատ է արձակվել օգոստոսի 13-ին:
Գյուլի նախագահական լիազորությունների ժամկետը սպառվում է 2014 թվականի օգոստոսին, և նա որոշել է մինչ այդ ուխտագնացության մեկնել Սաուդյան Արաբիա:
Հայաստանի համար ԱՄՀ մասնագետները նույնպես կանխատեսել են տնտեսական աճի դանդաղեցում: Այսպես՝ ՀՀ համար ՀՆԱ աճը 2013-ին կանխատեսվում է 4.6%, 2014-ին՝ 4.8%, գնաճը համապատասխանաբար՝ 7.0% և 3.5%, գործազրկությունը համապատասխանաբար՝ 18.5% և 18%: ՀՀ ՀՆԱ աճը 2018 թ-ին կհասնի 5.5%-ի:
Գիտնականներն աչքի են ընկել քիմիական համակարգի համալիրների բազմամասշտաբ մոդելների զարգացման հարցում:
Ըստ նախարարի` մասնաճյուղը կարող է լավ բազա հանդիսանալ ոչ միայն հայ ուսանողների, այլ նաև Մերձավոր Արևելքի և տարածաշրջանի մի շարք երկրների օտարերկրյա ուսանողների, ինչպես նաև Ռուսաստանի հարավում բնակվող մեր հայրենակիցների համար, ովքեր ցանկանում են Հայաստանում ստանալ ռուսական բարձրակարգ կրթություն:
Հոկտեմբերի 18-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա «Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ» թեմայով գիտաժողով` կազմակերպված նախաձեռնությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի:
Դահլիճում ներկաները սկսեցին սուլել և բացականչել՝ «ամո՛թ», այդ պահին դատարանը հեռացավ դահլիճից առանց որևէ բան ասելու, ինչից հետո Առաքելյանի թևերը բռնած ուժով տարան դահլիճից:
Սիրիայի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռները հարվածներ են հասցրել Թուրքիային սահմանակից Իդլիբ նահանգում գտնվող ապստամբների դիրքերին:
Մոտակա խանութների ու սրճարանների աշխատակիցներից բացի դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկաններն ու ԱԻՆ փրկարարները:
Այս մասին Эхо Москвы-ի իր բլոգում գրում է լրագրող Մովսուն Գաջիևը:
Դրանց համաձայն, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը 18-րդ գումարման բունդեսթագում ստանում է ևս 1 տեղ:
Նրա խոսքով՝ գենդերային կազմակերպությունների կողմից Հայաստանում ակտիվ լոբբինգ է կատարվում` ընտանեկան բռնության մասին օրենքի, և կառավարությունն ընդունել է գենդերի մասին օրենք` բացարձակապես որևէ քննարկում չանելով ժողովրդի հետ` արդյոք ժողովուրդը համաձայն է դրա հետ, թե` ոչ:
ՀՀ Կառավարության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի բարձր հովանու ներքո հոկտեմբերի 11-ին ժամը 13–ին «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում կկայանա «Հայաստանը Ձեր գործընկեր էքսպո 2013» 4-րդ տարածաշրջանային, բազմաբնույթ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսի բացումը։