Քվեարկությանը մասնակցել է ընտրողների մոտ 67 տոկոսը. Ադրբեջանի ԿԸՀ
                                    Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԿԸՀ-ը տվյալներ է հրապարակել այսօր ընթացող նախագահական ընտրությունների վերաբերյալ: Դրանց համաձայն, ժամը 17.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 3.439.629 մարդ, ինչը կազմում է ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր քանակի 66.85 տոկոսը:
Ադրբեջանում ընտրողների քանակը կազմում է 5.145.643 մարդ: 21-ամյա ընդմիջումից հետո առաջին անգամ Ադրբեջանում ընտրությունների է մասնակցել երկրի առաջին նախագահ Այազ Մութալիբովը, ով տևական ընդմիջումից հետո ոչ վաղ անցյալում է վերադարձել Ադրբեջան:
 
 
 
 
                                    


                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    