Հրապարակվել են Գերմանիայում անցկացված խորհդարանական ընտրությունների վերջնական արդյունքները
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հրապարակվել են սեպտեմբերի 22-ին Գերմանիայում անցկացված խորհդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Դրանց համաձայն, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը 18-րդ գումարման բունդեսթագում ստանում է ևս 1 տեղ՝ համեմատած ընտրությունների արդյունքների ավարտից անմիջապես անց հայտարարված արդյունքների հետ:
Բունդեսթագի պատգամավորների քանակը կազմելու է 931 մարդ, ակնկալվում է, որ նոր կազմի առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին: Դրանում սոցիալ-դեմոկրատները կզբաղեցնեն ոչ թե 192, այլ՝ 193 տեղ: Խորհրդարանի ամենաուժեղ քաղաքական ուժը լինելու է Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն պահպանողական դաշինքը, ով ստացել է 311 տեղ:
Ձախ կուսակցությունը ներկայացված է լինելու 64 պատգամավորով, իսկ «Միություն 90» /«Կանաչները»՝ 63 պատգամովորով: Պաշտոնական տվյալներով Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միությունը ստացել է քվեների 41.5 տոկոսը, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 25.7 տոկոսը, Ձախ կուսակցությունը՝ 8.6 տոկոսը, «Կանաչները»՝ 8.4 տոկոսը:
Ընտրողների ակտիվությունը կազմել է 71.5 տոկոս: Գերմանիայի միավորումից հետո ավելի ցածր ցուցանիշ գրանցվել է միայն 2009 թվականին, երբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 70.8 տոկոսը: