ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակազմին, մարզային կառույցների ու համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին:
Նախարարությունը բանակցություններ է վարել ինսուլին արտադրող ամենաճանաչված երեք խոշոր կազմակերպությունների հետ` ներկայացնելով իր պայմաններն ու պահանջները։ Ամենից ցածր գինը` մեկ սրվակի համար 3,3 ԱՄՆ դոլարին համարժեք, առաջարկել է «Նովո-Նորդիսկ Ա/Ս»-ն։
Այն, որ մի ամբողջ թաղամասի խաբեության միջոցով կարող են 25 օր ջրազրկել, քանդման աշխատանքները կատարելուց հետո հեռանալ և առանց պատասխանատվության զգացումի այդ բնակիչներին թողնել նման տհաճ իրավիճակում՝ մեր երկրում, կարծես թե, օրինաչափություն է դարձել:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում՝ հոկտեմբերի 9-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետով ՀՀ է ժամանել և ոստիկանություն ներկայացել 1986 թ. ծնված Նորայր Ք.-ն.:
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408.5 դրամ։
Պատահարի հետևանքով և վարորդը և վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մեծագույն վշտով տեղեկացանք ԵԺԿ նախագահ պարոն Վիլֆրիդ Մարթենսի անժամանակ մահվան մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություններս և կարեկցանքս եմ հայտնում այս անդառնալի կորստի կապակցությամբ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 11-ին աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու և շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի դիմումին ի պատասխան Երևանի քաղաքապետարանը, ի դեմ իրավաբանական վարչության պետի, տեղեկացրել է, որ դիմումում բարձրացված փաստերի ուսումնասիրությունը հիմք չի տալիս եզրակացնելու, որ Հ. Նավասարդյանը գտնվել է շահերի բախման իրավիճակում և համակարծիք չեն վերջինիս դրսևորած վարքագիծը էթիկայի կանոնների կոպիտ խախտում որակելու կենտրոնի դիրքորոշմանը:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 04.45-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղում այրվում է ավտոտնակ:
Մոսկվան չի վիճարկում այդ քայլերի կատարման իրավունքը, սակայն զգուշացնում է այն միջոցների մասին, որոնք նա հարկադրված կլինի ձեռնարկել:
Հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման ծրագրով նախատեսված աշխատանքները կատարելու նպատակով կառավարության որոշմամբ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 60 մլն դրամ:
«Մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ գրականությունն ընթերցողների շրջանում շատ բարձր տոկոս են կազմում ընթերցողները Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ուզբեկստանից, ինչը շատ զարմանալի է, ինչպես նաև Ադրբեջանից և Թուրքիայից էլ են կարդում»,- ասաց Տ. Զարգարյանը:
2014 թ. բյուջեով հարկային եկամուտների 90 մլրդ դրամով ավելացումը կապահովվի տնտեսության աճով: Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ հանդիպման ամանակ արեց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:
Այս մասին հայտարարել է Բաքվի քաղաքապետարանի՝ հասարակական կառույցների ու քաղաքական կուսակցությունների հետ աշխատանքի գծով բաժնի պետ Զաուր Ռամազանովը:
168.am-ի հետ զրուցում Վահան Հովհաննիսյանը սյուժեի, բովանդակության մասին մանրամասներ չհայտնեց, բայց նշեց, թե «Մանդիլիոն» անվամբ գիրքը գրված է թրիլլեր ժանրում: «Սուր սյուժետային գիրք է»,- հայտնեց պատգամավորը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայության (Россельхознадзор) ղեկավար Սերգեյ Դանկվերտը:
Լևոն Ազիզյանը և Գագիկ Սարգսյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթուղթ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:
«Հոգեկան առողջություն և տարեցներ». այս տարի այսպիսի կարգախոս է հռչակվել Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության կողմից։
Նալբանդյանը անդրադարձավ մեկ ամիս առաջ Վիլնյուս կատարած իր այցելությանը և լիտվացի գործընկերոջ՝ Լինաս Լինկյավիչուսի հետ հանդիպմանը, որի ընթացքում նախարարները համամիտ էին, որ hարկավոր է առաջ մղել Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունները՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրած ձեռքբերումների վրա։
Լուրջ մեկնարկ է տրվել երկու երկրների միջև տնտեսական նախագծերին, որոնցից մեկը TANAP-ն է:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 10.20-ին բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Դավիթ Ա.-ն.:
Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Բունդեսթագի «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վոլֆգանգ Բյորնզենին:
«Ովքեր են հիմա հերոսներ, նրանք ովքեր զինվորական համազգեստ են հագնում ու գնում նկարվում հա՞, դաժե տեսանք, որ կրակում են, բայց իրանք չեն իրական հերոսները: Հերոսները այս տղեքն են»,- ասել են ազատամարտիկները:
Արթուր Այվազյանը պահանջում էր միջամտել Հատուկ քննչական ծառայության գործունեությանը, որն, իր պնդմամբ, պատշաճ կերպով քննության չի առել և անարդար որոշում է կայացրել իրեն խոշտանգումների ենթարկելու գործի վերաբերյալ:
Սրանից օրեր առաջ Մարտենսը ժամանակավորապես վայր էր դրել ԵԺԿ-ի նախագահի իր լիազորությունները՝ կապված առողջական վիճակի վատթարանալու հետ:
ՀՀ Կառավարության այսօրվա որոշմամբ երեք տարով հետաձգվել է «Թեղուտ» ՓԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկվող ԱԱՀ-ն:
Ասոցացման համաձայնագիրը ստորագրելով` Հայաստանը տարեկան €150 մլն օգուտ կունենար. հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն է արել Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին
Ազարովի խոսքերով՝ դա կարող է տեղի ունենալ շատ ավելի շուտ, քան 10 տարին է:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին և հաջողություններ մաղթել երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում: