Բաժիններ՝

Տարոն Աջեմօղլուն և Դավիթ Գրիգորյանը կվարեն Հայաստանի տնտեսությանը նվիրված ֆորումը

The Armenian Weekly-ի փոխանցմամբ՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Տարոն Աջեմօղլուն և «Քաղաքական ֆորում-Հայաստան»-ի համահիմնադիր Դավիթ Գրիգորյանը Բելմոնտի Հայկական ուսումնասիրությունների ու հետազոտությունների ազգային ասոցիացիայում, այսօր կազմակերպում են «Հայաստանի տնտեսական զարգացումը. աճի հեռանկարներ և ձախողվելու ռիսկեր» թեմայով ֆորում:

Այդ հատուկ ֆորումում աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն անդրադառնալու իր հայտնի գրքին՝ «Ինչո՞ւ են ազգերը ձախողվում. իշխանության, բարգավաճման և աղքատության ծագումը», որը հրատարակվել է 2012 թվականին և որի համահեղինակը Ջեյմս Ռոբինսոնն է:

Գրքում անդրադարձ է կատարված դարերով փորձագետներին հուզող մի շարք հարցերի, թե ինչու են մի շարք պետություններ հարուստ, իսկ մյուսները՝ աղքատ, ինչու են ազգերը տարանջատված հարուստների ու աղքատների, առողջների ու հիվանդների:

Դավիթ Գրիգորյանն իր հերթին անդրադառնալու է Հայաստանի ներկա տնտեսական իրավիճակին՝ խոսելով Աջեմօղլուի հիմնական մոդելի և Հայաստանի ներկայիս տնտեսական մարտահրավերների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031