Աբդուլլահ Գյուլը կդառնա ուխտագնացության մեկնած Թուրքիայի առաջին նախագահը

Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը որոշել է մեկնել ուխտագնացության: Գյուլի նախագահական լիազորությունների ժամկետը սպառվում է 2014 թվականի օգոստոսին, և նա որոշել է մինչ այդ ուխտագնացության մեկնել Սաուդյան Արաբիա:

Գյուլը պլանավորել է ուխտագնացությունն իրականացնել հոկտեմբերի 13-16-ին: Այցի շրջանակներում Գյուլը գտնվելու է Մեքքայում ու Մեդինայում: Ուխտագնացության սեզոնը մեկնարկել է հոկտեմբերին: Նշվում է, որ Գյուլը կդառնա ուխտագնացության մեկնած Թուրքիայի առաջին նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031