
Գերմանիայի նեոնացիստները ժամանակին պլանավորել են սպանել նախկին կանցլեր Շրյոդերին

Die Welt-ի փոխանցմամբ՝ «Նացիոնալ-սոցիալիստական ընդհատակ» (NSU) նեոնացիստական խմբավորման անդամները պլանավորել էին սպանել Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին: Այս մասին հայտնել է հանցավոր բանդայի գործի հետաքննության մասնակիցը:
Համապատասխան պլանների ապացույցները դատարանին ներկայացվել են երեկ: Դրանք հայտնաբերվել են Ցվիկաուում գտնվող բանդայի տան խուզարկության ժամանակ, ուր հանցագործներն ապրել են մինչև 2011 թվականը, մինչև որ նրանց հայտնաբերել են իրավապահները:
Տանը հայտնաբերված նյութերում եղել են նաև 2002 թվականի լուսանկարներ, որոնցում տվյալ ժամանակվա կանլցեր Շրյոդերը պատկերված է եղել վանդակաճաղերից այն կողմ և կրծքին ձախ աստղով, ինչը նացիստների ժամանակ պետք է կրեին հրեաները: Բացի այդ, անգլերենով գրված է եղել «Հաջորդը դու ես»:
Ըստ ամենայնի, հանցագործները վերջին հաշվով հրաժարվել են կանցլերին սպանելու գաղափարից և կենտրոնացել են շարքային ներգաղթյալների վրա: Ընդհանուր առմամբ, նրանց զոհն է դարձել 9 ներգաղթյալ, ինչպես նաև գերմանական ոստիկանության 1 աշխատակից: