Բաժիններ՝

«Հայաստանը Ձեր գործընկեր էքսպո 2013» ցուցահանդեսը կբացվի 2 օրից

ՀՀ Կառավարության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի բարձր հովանու ներքո հոկտեմբերի 11-ին ժամը 13–ին «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում կկայանա «Հայաստանը Ձեր գործընկեր էքսպո 2013» 4-րդ  տարածաշրջանային, բազմաբնույթ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսի բացումը։

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայությունից հայտնում են, թե «Հայաստանը` Ձեր գործընկեր» 2013 ցուցահանդեսին մասնակցում են ինչպես հայրենական, այնպես էլ արտերկրյա ավելի քան 120 կազմակերպություններ` ներկայացնելով Ռուսաստանը, Վրաստանը, Պարսկաստանը, Սիրիան և այլ երկրներ:

Ցուցահանդեսի շրջանակներում առաջին անգամ մեր երկրի ցուցահանդեսային պատմության մեջ կիրականացվի համտես-մրցույթ:Սննդարդյունաբերության ոլորտի մասնակից ընկերությունները ներկայացնելու են իրենց արտադրանքը՝ առանց նշելու արտադրողի և ապրանքանիշի անունը: Այցելուները հնարավորություն կունենան համտեսելու և անաչառ գնահատելու իրենց դուր եկած մթերքը: Այնուհետև հատուկ համարներով համապատասխան թերթիկների վրա այցելուները կքվեարկեն: Ցուցահանդեսի ավարտին կամփոփվեն արդյուքները և առավելագույն քվե ստացած մասնակիցը կարժանանա «Ժողովրդի ընտրություն» մրցանակին: Ցուցահանդեսի կազմակերպիչն է «Պրոմ էքսպո» ընկերությունը:

Թեմատիկ բաժիններն են`

• Առողջապահություն

• Ապահովագրություն

• Արդյունաբերություն

• Առևտրային կազմակերպություններ

• Բանկեր և վարկային կազմակերպություններ

• Բեռնափոխադրում

• Զբոսաշրջություն

• Հանգստի և ժամանցի կենտրոններ

• Ինովացիոն և տեղեկատվական տեխնոլոգիա

• Իրավախորհրդատվական ծառայություն

• Կանաչապատում և ձևավորում

• Կահույք և կենցաղային տեխնիկա

• Շինարարություն և շին-տեխնոլոգիաներ

• Սննդարդյունաբերություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս