
Երևանում շան թաթերը կապել ու նետել են գետը (տեսանյութ)

Aysor.am-ի փոխանցմամբ՝ այսօր Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում` վերգետնյա անցումի մոտ, բազմաթիվ մարդիկ էին հավաքվել: Մոտակա խանութների ու սրճարանների աշխատակիցներից բացի դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկաններն ու ԱԻՆ փրկարարները: Վերջիններս երկար սանդուղքներ էին իջացնում դեպի Գետառի հունը, որպեսզի փրկեն ներքևում հայտնված շանը, որի թաթերը կապված էին կպչուն ժապավենով:
Կայքը ներկաներից հետաքրքրվեց, թե ինչպես է կենդանին հայտնվել ներքևում: Պարզվեց` շանը կերակրում են մոտակա սրճարաններից մեկի աշխատողները: Նրանց խոսքով` կենդանին հանգիստ է և երբեք անհանգստություն չի պատճառել ոչ անցորդներին, ոչ սրճարանի հաճախորդներին:
Անօգնական շան ձայնը լսել ու ԱԻՆ զանգել է մի երիտասարդ:
Ոչ ոք չի նկատել, թե ով է կապել շան թաթերն ու նրան նետել գետը:
Մանրամասները կարդացեք այստեղ՝