Բաժիններ՝

Արման Բոշյան. «Գենդերը նոր գաղափարախոսությունը է, դա ֆաշիզմ է»

«Կառավարությունը մոռացել է, որ իր աշխատավարձը վճարում է ժողովուրդը, և մենք պետք է հիշեցնենք կառավարությանը, որ իրավունք չունի ընդունել օրենքներ, որոնք քայքայում են մեր ընտանիքները, մասնավորապես` գենդերի մասին օրենքը, որը ընդունվել է 3 ամիս առաջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Նրա խոսքով՝ գենդերային կազմակերպությունների կողմից Հայաստանում ակտիվ լոբբինգ է կատարվում` ընտանեկան բռնության մասին օրենքի, և կառավարությունն ընդունել է գենդերի մասին օրենք` բացարձակապես որևէ քննարկում չանելով ժողովրդի հետ` արդյոք ժողովուրդը համաձայն է դրա հետ, թե` ոչ:

«Այն երկրները որոնք հովանավորում են Հայաստանում յուվենալ արդարադատությունը` ընտանեկան բռնության մասին օրենքը, այդ երկրներում մի քանի տասնյակ անգամ ընտանեկան բռնություններ ավելի շատ են կատարվում, քան Հայաստանում»,- ընդգծում է Արման Բոշյանն ու հավելում, որ գենդերը նոր գաղափարախոսությունը է, դա ֆաշիզմ է և «եթե ինչ որ մեկը կարծում է, որ դա լավ բան է, թող հավաքվեն մի կղզում, իսկ մենք 200 տարի հետևենք, թե ինչ հետևանքների է բերում` սերունդներն առողջ են, թե` ոչ, որից հետո կտեսնենք, եթե իսկապես լավ է, Հայաստանը առաջինը կմիանա, ինչպես ժամանակին քրիստոնեությունն ընդունեց:

Միջազգային իրավապաշտպան Յոհան Բեքմանն էլ իր հերթին նշեց, որ այսօր ԶԼՄ-ներում շատ է պրոպագանդվում հոմոսեքսուալիզմը, այլասերությունը, այս ամենը երիտասարդների մտածելակերպում խառնաշփոթ է առաջացնում և փոխարեն նորմալ երևույթների մասին մտածեն, սկսում են նման բաների մասին մտածել: Ըստ Բեքմանի՝ սա հիվանդություն է և վտանգում է մեր ավանդական ընտանիքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս