Սիրիական բանակը կանխել է Լիբանանից մեծ թվով զինյալների ներթափանցումը երկիր
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռները հարվածներ են հասցրել Թուրքիային սահմանակից Իդլիբ նահանգում գտնվող ապստամբների դիրքերին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո (հաջորդ օրը), ինչ ապստամբները հարձակում են գործել տեղի երկու առանցքային ռազմաբազաների վրա:
Ընդհանուր առմամբ, մարտական ինքնաթիռները երկու հարված են հասցրել Մաարետ ան-Նուման քաղաքի շրջանում: Վադի Դեյֆ ռազմաբազայի շրջանում շարունակվում են կառավարական զորքերի ու ապստամբների միջև բախումները:
Միևնույն ժամանակ Սիրիական բանակը կանխել է Լիբանանից մեծ քանակությամբ զինյալների մուտքը երկիր: Այս մասին հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունում եղած աբղյուրը: Վերջինիս հաղորդմամբ՝ մի քանի տասնյակ զինյալներ փորձել են սահմանը հատել Ալ-Քուսեյրի շրջանում:
Սիրիական բանակը զինյալներին դիմավորել է հրետանային ու ականանետային կրակով և նրանց հարկադրել է թաքնվել Լիբանանի տարածքում՝ թողնելով մի քանի սպանված և տասնյակ վիրավորներ: